Համայնքային հանդիպում Ախլցխա քաղաքային համայնքում

2014 թվականի մայիսի 1-ից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան՝ համագործակցելով իր գործընկերներ՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և չեխական «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ, իրականացնում են «Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացում. Եվրոմիության փորձը» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2014 թվականի հուլիսի 10-ին Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքային համայնքում անց կացվեց «World café» ձևաչափով համայնքային հանդիպում: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, համայնքի ակտիվ բնակիչներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին տեղական ինքնակառավարմանն իրենց մասնակցության վերաբերյալ կարծիքներ, մտահոգություններ և առաջարկություններ: Այնուհետև ներկայացված առաջարկությունների հիման վրա տեղի ունեցավ քննարկում և միջոցառման արդյունքների ամփոփում:

Ախլցխա քաղաքային համայնքում անց կացված համայնքային հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը և Լոռու մասնաճյուղի ղեկավար Արթուր Սուքիասյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում անց կացված նմանատիպ միջոցառման ընթացքում ձեռք բերված փորձը և Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտին քաղաքացիների մասնակցության առանձնահատկությունները:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել