Քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման վերաբերյալ

Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում:

Այն կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացի» ծրագրի շրջանակում՝ Բրիտանական հիմնադրամի և Արդարադատության նախարարության հետ համատեղ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ԱՀԺԿ ծրագրի խմբի ղեկավար Պիտեր Կոլֆերցը:

ՀՀ Արդարադատության նախարարությունը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացի» ծրագրի փորձագետների հետ միասին քննարկեցին ընթացիք բարեփոխումները, ներկայիս գործընթացն ու հետագա քայլերը:

Քննարկմանը հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական կազմակերպությունների պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացին ու մեխանիզմներին:

Միջոցառման ժամանակ քննարկվեց նաև հասարակական միավորումների դատական մատչելիությանը և ներկայացվեց օտարերկրյա պետությունների փորձը:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացին և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել