Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կամ 1 զոհ, 2` վիրավոր

Այսօր առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի Մեհրաբի զորամասից Բերդ գնացող «Ուազ» մակնիշի զինվորական բուժկետի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել:

Վարորդը Ա.Հ.-ն (ծնվ. 1995 թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց: Նշենք, որ նրանք զինվորներ են եղել:
Ուղևորներից Ա. Բ.-ի (ծնվ. 1950 թ.) կյանքը փրկել չի հաջողվել: Նա տեղում մահացել է:

Մոտ 2 ժամ անց նոր հաջողվել է մարել հրդեհը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել