Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախքան Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննության սկսվելը արտակարգ միջադեպ տեղի ունեցավ:
Շանթ Հարությունյանը գիրկն էր նստեցրել որդուն` Շահեն Հարությանյանին, սակայն ուղեկցող ոստիկաններից մեկը մոտեցավ և ասաց, որ իջեցնի գրկից, քանի որ օրենքը դա արգելում է, իսկ իրենց նպատակն է օրենքը պահպանելը:
Այս պահանջը բարկացրեց Շանթ Հարությունյանին «Թքած ունեմ Ձեր օրենքի վրա»: Տեղի ունեցածից հետո վերջինս մինչև նիստի սկսվելը հեռացվեց դատական նիստերի դահլիճից:
Շահենը փորձեց գնալ նրա հետևից, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Քաշքշուկ սկսվեց: Շահենի մայրը` Ռուզաննա Մուրադյանը կարողացավ հանգստացնել որդուն: