Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Բանաստեղծուհու ընտանիքին հղված հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան մասին:

Թեև Ալիսիան ծնվել և ապրել է Հայաստանից հեռու, սակայն իր հրաշալի բանաստեղծություններով լայնորեն սիրված ու ճանաչված էր հայրենիքում: Նրա զգացմունքային և փիլիսոփայական խորքերով բանաստեղծությունները տարիներ շարունակ հնչել են ոչ միայն Հայաստանի բեմահարթակներից, այլև պարզ ու հասարակ մարդկանց շուրթերից:

Ծանր է, անշուշտ, բանաստեղծուհու կորուստը, սակայն նրա քնարերգությունը մշտապես կմնա որպես իր անմահության վկայագիր:

Խորապես ցավակցում և կիսում եմ Ալիսիայի հարազատների, մտերիմների ու բազմահազար ընթերցողների վիշտը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել