Նոր նշանակում և ազատում նախագահի հրամանագրերով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դեսպան է նշանակվել: Մասնավորապես՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Ինչպես նաև համատեղության կարգով, նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մուրադ Մուրադյանն ազատվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել