Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործին, մասնավորապես մեկնաբանեց Armnews հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը, որտեղ նշել է. «Ես կարծում եմ՝ մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները և ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար, և մենք, ինչպես գիտեք, ունեցանք մեղադրական դատավճիռ»:
Նշենք, որ այս պահին գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում:
Մանրամասները՝ տեսանյութում: