«Ինձ համար՝ որպես գլխավոր դատախազ, բացարաձակ կապ չունի, թե ով կլինի Քննչական կոմիտեի ղեկավարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ իր համար նշանակություն չունի նաև Քննչական կոմիտեի կառուցվածքը: Անկախ այն բանից՝ քննչական ապարատը կլինի կենտրոնացված, թե ապակենտրոնացված, դատախազական գործառույթի բովանդակությունը չի փոխվելու: