Քաղաքացին բաց նամակ է գրել ՀՔԾ-ին. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գրետա Վ.-ի բաց նամակի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` քաղաքացի Գրետա Վ.-ն բաց նամակում հայտնել է, որ իր հարևանները, որոնց թվում են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինաբար զավթել են սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքը, փոխել մուտքի դարպասը, քանդել հողամասի բաժանարար պատը և իրեն արգելել են մուտք գործել տարածք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել