Գործող դատախազների վերապատրաստումը շարունակվում է: Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ` այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստվում է 17 դատախազ:
1 շաբաթյա վերապատրաստման շրջանակում դատախազները հնարավորություն ունեն մասնակցել ակադեմիայի ուսումնական ծրագրով հաստատված մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների:
Տեղեկացնենք, որ գործող դատախազների վերապատրաստումը, սահմանված կարգով, նախատեսված է իրականացնել ամեն տարի՝ 80 ժամ ընդհանուր ժամաքանակով: Այն բաժանված է 2 հատվածի՝ 40 ժամ գարնանը, ևս 40-ը՝ աշնանը: Դատախազները վերապատրաստումն անցած են համարվում դասընթացներին 80% մասնակցության դեպքում:
Հիշեցնենք, որ վերապատրաստումս սկսվել էր մայիսի 12-ից:
Շարունակվում է նաև դատական կարգադրիչների վերապատրաստումը: Այս շաբաթ վերապատրաստմանը մասնակցում է 27 դատական կարգադրիչ: