Ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գագիկ Գ.-ին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` 2013 թ. հունվարի 16-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնինսկի մարզի ազգային անվտանգության վարչության կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել