Պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալների թիվն ավելացել է. վիճակագրություն

«2011-2013 թվականներին ավելացել են պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալների թիվը, փոխարենը նվազել են պայմանական վաղաժամկետ ազատում ստացողների թիվը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դիտորդ Անի Վարդանյանը:

Վերջինս ներկայացրեց վերջին 3 տարվա վիճակագրական պատկերը:

2011 թվականի ընթացքում 5261 դատապարտյալ է դիմել քրեակատարողական վարչակազմի նիստին վաղաժամկետ ազատման համար, սակայն անկախ հանձնաժողովին է ներկայացվել միայն 895-ը: 303-ը արժանացել հավանության, իսկ երբ արդեն ներկայացվել է դատարան` ազատվել են 291-ը:

2012 թվականի ընթացքում պայամնական վաղաժամկետ ազատման համար դիմած դատապարտյալների թիվը նվազել է` 4510, որից 810-ը ներկայացվել է անկախ հանձնաժողովի նիստին: Հավանության է արժանացել 292 դիմում, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել 288 հոգի:

2013 թվականին 5468 դիմումից 960-ը ներկայացվել է անկախ հանձնաժողով և միայն 273-ն են արաժանացել հավանության: Դատարանի որոշմամբ ազատ են արձակվել 261-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել