19-ամյա երիտասարդը ձերբակալված է

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1995 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության փոխանցմամբ` գողոնն առգրավված է: Կարեն Ա.-ն ձերբակալված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել