Վարչապետի որոշմամբ Սերգեյ Վիրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այսօրվանից դադարեցվել են ազատել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Սերգեյ Վիրաբյանի լիազորությունները:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝
Սերգեյ Վիրաբյանին 2014 թվականի հունիսի 23-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել