Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը համատեղության կարգով, նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանին, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուխարեստ)»,- ասված է հրամանագրում: