Մայիսի 17-ին Երևանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի:
«Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ` BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է: Գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանը գործը վարող քննիչին դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն պատկանող X6 մակնիշի ավտոմեքենան չկա:
Պարզվում է՝ ոստիկանությունը մինչ օրս չի առգրավել այն: Լուրեր կան, որ Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախեցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: