Հունիսի 17-ից կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ սխեմա

Երթևեկության բարելավման նպատակով` հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։

Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ.ՆԺդեհի հրապարակի ուղղությամբ։

Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։

1402928955,0207 (1)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել