Ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել. Հայկ Կյուրեղյանը` դիտորդներին

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել է հունիսի 12-ին Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանին:

Առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ նա ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ հրաժարվել է որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:

Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին, նա պատասխանել է. «Չգիտեմ թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտապն ունենալու իրավունքից»:

Դիտոդրակական խումբը մանրամասն ներկայացրել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հայկ Կյուրեղյանը Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել է իր քայլի նպատակը:

«Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ, նրա համար, որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր և միաժամանակ բողոքում են անարդար և կոռուպացված դատական համակարգի դեմ»,- ասել է քաղաքացին և նշել. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է»:

Լուսանկարը` azatutyun.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել