«20 կոպեկ»-ն ու «ԹԱՄԱՐԱ»-ի մի քանի այլ արտադրատեսակներ այլևս վտանգավոր չեն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. մայիսի 30-ի հրամանով արգելվել էր «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքի փոխանցմամբ` նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել