Ռեստորանային համալիրի մոտ երիտասարդ կնոջ են սպանել

Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:

Ոստիկանության փոխանցմամբ` հանգամանքները պարզվում են: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել