Վարչապետը որոշում է ստորագրել Վիգեն Կտիկյանին աշխատանքից ազատելու մասին:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Վիգեն Կտիկյանին 2014 թվականի հունիսի 13-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից»։
Նշենք, որ Վիգեն Կտիկյանը նշված պաշտոնում նշանակվել մարտի 17-ին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ: