ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վարդանյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով»,- գրված է հրամանագրում: