«Վերնիսաժի գործով» Ներսես Մելքոնյանին կալանավորելու հարցի քննությունն ավարտվեց

Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասնակից Ներսես Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու քննիչի միջնորդության քննությունը:

Այս պահին դատավոր Արմեն Բեկթաշյանը գտնվում է խորհրդակցական սենյակում:

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):

Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ գործով կալանավորվել է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել