Ազգային ժողովում գաղտնի քվեարկության արդյունքներով` 65 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը։
Նշենք, որ Արայիկ Թունյանը կփոխարինի Վալերի Պողոսյանին, ում լիազորությունները դադարեցվել են մայիսի 13-ից: