Ում գործատուն հրաժարվում է դիմումն ընդունել և հանձնել ստացական այն ստանալու մասին, ապա դուրս եք գալիս, առանց վիճելու, գնում եք մոտակա փոստատուն և ստացման/հանձնման/վճարման/գրանցման ստացականով ուղարկում եք նրան ձեր դիմումը/ները: Այս ստացականը նրա ստորագրությամբ փոստի կողմից հետ է ուղարկվելու ձեզ: Գործատուն արդեն պարտավորված է լինելու ստորագրել, որ ստացել է, չի կարող հրաժարվել:
Տեր կանգնեք ձեր իրավունքներին, որևէ գործատուի հետ վեճի մեջ մի մտեք, այլ իրավունքի լեզվով խոսեք հետները, քանի որ այդ գործատուներին հենց դա է պետք, որ բազարի վերածեն այդ հարցը, դուք մի տրվեք այդ սադրանքներին, որքան իրեն բերեք օրենքի ու իրավունքի դաշտ, այնքան միավորները ձեր հաշվին կկուտակվեն:
Իրավաբան Մերի Խաչատրյանի գրառումը Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին խմբում