«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։ «Բայց ինչու եք զարմացել», – նման կերպ է պատասխանել նախկին մարզպետը թերթի հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական։
«Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք էլի», – հայտարարեց Կ. Շահգալդյանը։ «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ», – ասել է Կովալենկո Շահգալդյանը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: