ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զորակոչից մինչեւ 2019թ. տարկետում տրամադրել Դավիթ Ռուբենի Ներսիսյանին։ Վերջինս յուրահատուկ համբավ ունեցող դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է։
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ նույն աղբյուրի` Դավիթ Ներսիսյանին տարկետում տալու միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը՝ կանխատեսելով, որ 18-ամյա այդ երիտասարդը ապագայում դառնալու է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հզոր մասնագետ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Դավիթ Ներսիսյանը փողերի լվացման դեմ պայքարողի մասնագիտությունը ձեռք է բերելու այդ ոլորտի հետ որեւէ առնչություն չունեցող Մոսկվայի միջուկային ֆիզիկայի հետազոտական համալսարանում (կարճ անվանումը՝ «ՄԻՖԻ»)։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: