Առևանգվածը չկատարե՞ց իր խոստումը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մուշ Բաղդասարյանի և Արծրուն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մուշ Բաղդասարյանին և Արծրուն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, բռնության գործադրմամբ՝ գրկելով Ջուլետտա Մ.-ին,կամքին հակառակ նստեցրել են Ա.Հայրապետյանի ավտոմեքենան և բացահայտ առևանգել, տանելով Երևանի Թբիլիսյան խճուղի, որի ընթացքում Ջուլետտա Մ.-ըավտոմեքենայի մեջ համոզել է նրան, որ կշարունակի շփվել նրա հետ, որից հետո նրանք Ջուլետտա Մ.-ին կրկին վերադարձրել են նույն վայր։

Գործով երկու մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշերով, ըստ որի`

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել