Պարգևատրումներ նախագահի հրամանագրով

Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել՝

Ռուզաննա Հայկազի Ադամյանին Տավուշի մարզի Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն

Գևորգ Աշոտի Աղուզումցյանին Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ

Գալինա Ալեքսեյի Բալոյանին Ն Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի

Քնարիկ Գարեգինի Գրիգորյանին Երևանի թիվ 164 հիմնական դպրոցի դասվար

Փառանձեմ Սահակի Գևորգյանին Արագածոտնի մարզի Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի

Արփիկ Հրանտի Հովհաննիսյանին Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի

Հասմիկ Վլադիմիրի Հովսեփյանին Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռիմմա Հակոբի Հովսեփյանին Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի տնօրեն

Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն:

Նախագահի մեկ այլ հրմանագրով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն Յաշա Անուշավանի Եղիազարյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել