Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Հանրապետության տոնի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգևատրել՝
Գեղամ Գուրգենի Աղաբեկյանին «Աղաբեկյան» ախտորոշիչ կլինիկայի հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու
Զարինե Լևոնի Կոջոյանին «Թիվ 2 բուժմիավորում» պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժ
Ռզգան Սմոյի Շամոյանին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու:
Ինչպես նաև առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհել՝
Սարգիս Պատվականի Բարսեղյանին «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ, անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ
Գագիկ Արամի Մովսիսյանին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկ-անեսթեզիոլոգ»,- ասված է նախագահի հրամանագրում: