Ոստիկանների մասնակցությամբ դեպքը տեղի է ունեցել Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում

Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 10-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում ոստիկանության երկու ծառայողներ իրեն քաշելով նստեցրել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան, որտեղ նրանցից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել