Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

Իրավաբան.net-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ վերջինս նախկինում զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծովինար Զոհրակի Խաչատրյան

Ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում:

Կրթություն

2010թ.- բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Հանրային կապեր և ընտրություններ ՀՀ օրինակով(1998-2008թթ.)»
2002-2004 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս
1998-2002թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր

Աշխատանքային փորձ

2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է մամուլի քարտուղար
2011-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2010-2011թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
2010թ-ի մայիսից մինչև 2010թ-ի հոկտեմբեր «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր
2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու
2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար
2003-2005թթ. ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի խմբագիր, առաջատար մասնագետ
2000-2002 թթ. Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագիր

Այլ տեղեկություններ

Կամավորական սկզբունքով մասնակցել է ՀՀ PR ասոցիացիայի կազմակերպած մի շարք ակցիաների և ծրագրերի:
«Հայաստանյան PR ասոցիացիայի» անդամ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել