Պատահար մահվան ելքով

Մայիսի 25-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 4-րդ թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանում են:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ժամը 21.30-ին հիշյալ բնակարանից բերման են ենթարկել նույն հասցեի բնակիչ, 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին, իսկ բնակարանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ հիվանդանոցից ստացված արձանագրության` Հարություն Ն.-ն եղել է ոչ սթափ վիճակում (0.73 մլգ): Նույն օրը, ժամը 23.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հասմիկ Նազարյանը ժամը 23.15-ին մահացել է:

Մայիսի 26-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդ 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով:

Ոստիկանության հաղորդած մանրամասների համաձայն՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հարություն Ն.-ն ձերբակալված է:  Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել