Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀԿ նախագահ

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ Նախագահ ընտրվելուց հետո, ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագումարի պատվիրակներին՝ վստահության համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց մեծ պատիվ է Հանրապետական կուսակցությունն առաջնորդել դեպի նոր հաջողություններ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ համոզված լինեք, որ ես դա անելու եմ մեծ պատասխանատվությամբ»,-կուսակցական ընկերներին վստահեցրել է ՀՀԿ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝ president.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել