Քննիչը փաստաբանի միջոցով կաշառք է պահանջել

Քաղաքացիներ Հենրիկ Օ.-ի և Սյուզաննա Օ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ըստ քաղաքացիների հաղորդման` իրենց կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու և քրեական պատասխանատվությունից ազատելու համար 2012թ. ամռանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը փաստաբանի միջոցով իրենցից պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել