Կուտակայինը բյուջեն լցնելու նպատակ չունի. Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»

Թեև բազմիցս ասվել է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը մի քանի միլիարդի օգուտ կբերի բյուջեին, իսկ բյուջեում այս պահին փող չկա, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիրթ Հարությունյանի ասելով՝ դա որևէ առնչություն չունի բյուջեն լցնելու հետ:

«Հրապարակ» օրաթերթը այս և պարտադիրի հետ կապված մի քանի հարցերի պարզաբանումներ փորձել է ստանալ Դավիթ Հարությունյանից:

-Բազմիցս խոսվել է, որ բյուջեում փող չկա և պարտադիր կուտակայինի այս ծրագիրը հենց դրա համար է: Այդ մասին ամբիոնից հայտարարեց նաև ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ՝ նշելով, թե մի քանի միլիարդով կավելացնի բյուջեն:

-Այդ գումարներն ուղղակի բյուջեի հետ որևէ առնչություն չունեն: Ես չեմ պատրաստվում պաշտպանել այն մոդելը, որը ներկայացվել է, որովհետև հիմա մենք գտնվում ենք նոր մոդելի որոնման մեջ: Բյուջեն լցնելու խնդիր երբևէ և ընդհանրապես չի եղել: Այսպիսով, բոյջեն լցնելու խնդիր չկար, կար այլ խնդիր:

Դա երկար փողերն են, որոնք հետագայում դառնում են ֆինանսական ռեսուրս՝ նաև տնտեսությանը զարկ տալու համար: Պարզ ասեմ. ամենավատ ձևը բարձի տակ գումար պահելն է, երկրորդ ձևը, որը կրկին չի համարվում լավագույնը, բանկերում գումարը պահելն է՝ ոչ թե այն տեսանկյունից, որ այն ռիսկային է, որովհետև Հայաստանում բանկերը բավական պաշտպանված են, այլ լավագույնը չէ, որովհետև այն երբևէ չի հասցնելու սղաճի հետևից: Այսինքն՝ տարիների ընթացքում, երբ գումարն աճում է, սղաճը միևնույնն է կլանում է, և գումարի իրական արժեքը նվազելու է:

Կա երկրորդ ձևը՝ ներդումը տնտեսության մեջ, դա հենց այն է ինչը կոչվում է բիզնես, բայց ոչ բոլորն են ձեռնարկատեր: Երկար փողը դա այն փողն է, որը դու տրամադրում ես ի վերջո բիզնեսում ներդնելու համար: Դա ոչ թե սովորական ավանդ է, այլ որպես կանոն ավելի արագ է աճում, քան բանկային ավանդը: Այսինքն՝ խնդիրը երկար փողերն են, որ սնելու են տնտեսությունը:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել