65 դպրոցում տեղի ունեցած միջադեպի պատճառով անչափահասին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելի Բաղդասարյանի նախագհությամբ սկսվեց անչափահաս, 1996 թվականին ծնված Արման Արայիկի Մանուկյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ է Արմանը 2013թ. դեկտեմբերի 5-ին , ժամը 12:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրուզե փողոցի 56 հասցեում գտնվող թիվ 65 ավագ դպրոցում վիճաբանել է Ռոլադ Շահնազարյանի և Էրիկ Խաչատրյանի հետ:

Վիճաբանության ընթացքում երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ռ.Շահնազարյանի ձախ գոտկային շրջանին` փակեղի, մկաններին վնասմամբ` վերքի ձևով , վերջիններիս պատաճառելով առողջութայն միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով և դիմել փախուստի:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հովածի 2-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը որը կատարվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել