«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի նկատմամբ մեղադրանք է առաջարվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի երկրորդ մասով հատկանիշներով:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Նշված հոդվածը սահմանում է. դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատակի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Նունե Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման օրը տեղի ունեցած միջադեպի առթիվ: