Այսօր «Ժող»-ում 2-րդ կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանության գնահատման հանձնաժողովի կազմում էի: Բացասական առումով ցնցված եմ: Ապշած եմ դեկան Կիրակոսյանի անհարգալից վերաբերմունքի վրա հանդեպ հանձնաժողովի անդամների (որոնցից ոմանց, օրինակ ինձ չեր ճանաչում): Այդ մարդը մեղադրական տոնով գոռգոռում էր և միայն համապատասխան պատասխան ստանալուց հետո հանգստացավ:
Զարմացած եմ ամբիոնի վարիչ Սալազարյանի վրա, որը փորձում էր (ապարդյուն) ազդել գնահատակնների վրա:
Ապշած եմ դեկանի տեղակալ Նարեկի (այդպես ներկայացավ) վրա, որը մեզ փորձում «ախպերական մամենտներով ջոգցնել» թե որը ոնց «պըտի ըլնի», ու հանգստացավ երբ «ջոգեց, որ ախպերական մամենտ չկա» պետական հանձնաժողովում: Էս ինչով են զբաղված էս մարդիկ:
Ժողովու՜րդ, հավաքե՛ք ինքներդ ձեզ:
Գրառումը` Հայաստանի կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանի ֆեյսբուքյան էջից