Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը դադարեցրել է հացադուլն ու քանդել բերանի կարերը: Դավիթ Խաչատրյանին կարողացել է համոզել նրա ավագ եղբայրը:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Դավիթը ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ և անցնում հետվերականգնողական շրջան »,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կայացած դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Դրանից հետո ամբաստանյալն անժամկետ հացադուլ էր հայտարարել և դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով անցկացնել արդար դատաքննություն՝ դատելով իրեն արածի, այլ ոչ չարածի համար: