Ընդունվեց 70 կողմ ձայնով

Ազգային ժողովն այսօր 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց  նոր կառավարության ծրագիրը:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության` Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել