Սերժ Սարգսյանը նոր դեսպան է նշանակել

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արմեն Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և  լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել