ԱԱԾ աշխատակիցը՝ ավտովթարի մասնակից. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ճանապարհատրանսպորտային քննության բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի 13-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Հովհաննես Գ.-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է Հովհաննես Ս.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հովհաննես Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել