Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին և 1977 թ. ծնված Ռոման Գ.-ին:
Վերջիններս, նույն օրը, ժամը 19.00-ին, Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Ռոման Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմինե Խ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: