Այսօր կորոշեն` Վերնիսաժում կրակոցների հեղինակին կալանավորել, թե` ոչ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա՝ Գոռ Առաքելյանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը:

Այսօր երեկոյան լրանում է ձերբակալման համար նախատեսված ժամկետը, որից հետո դատարանը պարտավոր է մեղադրանք առաջադրել և խափանման միջոց ընտրել: Գոռ Առաքելյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչել էին կրակոցներ, որոնցից տուժել էր 5 քաղաքացի:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Առաքելյանը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Հիշյալ գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել