Արմեն Աշոտյանին կարճ ժամանակով կփոխարինեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կտրամադրվի չվճարվող արձակուրդ՝ 2014 թվականի հունիսի 2-3-ը ներառյալ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2014 թվականի հունիսի 2-3-ը ներառյալ։

2. Արմեն Աշոտյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել