Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Նախագահության Նախագահ Բակիր Իզեթբեգովիչին և Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ Բոսնիա և Հերցեգովինային ու Սերբիային պատուհասած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ահռելի ավերածությունների պատճառ է դարձել` հասցնելով նյութական մեծ վնասներ։

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահներ Բակիր Իզեթբեգովիչին և Տոմիսլավ Նիկոլիչին, զոհվածների ընտանիքներին, Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի բարեկամ ժողովուրդներին և նրանց դժվարին այս պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ ու կորով:

Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան հաղթահարել այդ երկրներին պատուհասած դաժան փորձությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել