Հետախուզվողը հայտնաբերվեց Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո

Մայիսի 18-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վրեժ Ա.-ին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջինս 2013 թ. հունիսի 13-ից ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել