Շուշան Պետրոսյանի փոխարեն ներողություն է խնդրել Մարգարիտ Եսայանը

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանն արձագանքել է այսօր` մայիսի 19-ին, Ազգային ժողովում պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա իր գործընկերուհու փոխարեն ներողություն է խնդրել բոլոր լրագրողներից` ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն և չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի և իմ շատ սիրելի և հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջև, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից և հատկապես Ռուզանից` այս անհաճո միջադեպի համար, և վստահեցնում եմ, Շուշանը որևէ անձի և որևէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես և Ռուզաննան այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և խմբակության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաև Շուշան Պետրոսյանը»:

Նշենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ` Շուշան Պետրոսյանը վիրավորել է Ազգային ժողովում իրեն մոտեցած լրագրողներին: Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան ասել է. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել