Ազգային ժողովն այսօր 88 կողմ, 32 դեմ և 1 ձեռնպահ ձայների բաշխվածությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքը և դրանից բխող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխոխություններն ու լրացումները:
Հիշեցնենք, որ նոր ստեղծվելիք քննչական կոմիտեն իր կազմում միավորելու է միայն ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները:
Ըստ օրենքի` Քննչական կոմիտեի նախագահին նշանակելու է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:
Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարացվել մինչև 2 տարի ժամկետով: